Հիմնականում կիրառվում է երթևեկելի և հետիոտնային մասը սահմանազատելու համար, բազալտե եզրաքարը առանձնանում է իր ամրությամբ, բարձր ցրտադիմացկունությամբ և ցածր ջրակլանումով:
Բազալտի խճաքարը, ավազն ու փոշին օգտագործվում են հիմնականում բետոնի լցանյութում, ասֆալտե ճանապարհային ծածկույթում և ճանապարհների շինարարության ժամանակ, դրենաժային համակարգերի կառուցման ժամանակ եւ այլն նշանակություններով:
Կիրառվում են կառույցների ներքին եւ արտաքին հարդարման մեջ: Բազալտե երեսպատման սալիկները առանձնանում են իրենց ամրությամբ, բարձր ջերմադիմացկունությամբ, բարձր ցրտադիմացկունությամբ և ցածր ջրակլանմամբ:
Հարմար է օգտագործել ինտերիերում և էքստերիերում: Բազալտե բազրիքները երկարակյաց են, դիմացկուն են ջերմաստիճանի փոփոխման, մթնոլորտային տեղումների և շրջակա միջավայրի ազդեցության նկատմամբ: Բազալտից պատրաստվում են նաև պատուհանագոգեր,սեղաներեսներ և այլ դեկորատիվ իրեր։
Բազալտե ամրանները հանդիսանում են նոր ալտերնատիվ լուծում և կարող են փոխարինել ավանդական երկաթե ամրաններին։ Բազալտե ամրանները ունեն ավելի թեթեվ քաշ, ինչը զգալիորեն թեթևացնում է կոնստրուկցիաների քաշը և կրճատում աշխատաժամանակը։ Բազալտե ամրանները նաև ունեն շատ ամուր և ճկուն հատկանիշներ և չեն ենթարկվում կոռոզիայի։
Բազալտե ցանցերը կարող են փոխարինել երկաթե ցանցերին շինարարական տարբեր խնդիրներ լուծելիս։ Բազալտե ցանցերը ավելի թեթև են, ունեն ավելի քիչ ջերմահաղորդականություն քան երկաթը, չեն ենթարկվում կոռոզիայի և ավելի հարմար են աշխատանքներ իրականացնելու համար։
Նախատեսված է ցանկացած տեսակի շինությունների տանիքների, հատակների, պատերի ջերմամեկուսացման համար
Բազմապրոֆիլ օգտագործման համար նախատեսված արտադրատեսակ։ Ունի բարձր ջերմակայունություն, օրգանիկ նյութերին դիմակայելու հատկություն և այլ առավելություններ ինչի շնորհիվ հանդիսանում է այլ արտադրատեսակների համար հումք։ Օրինակ՝ սենդվիչ վահանակների, որոնք օգտագործվում են շինարարության մեջ: Այս վահանակներով հնարավոր է կարճ ժամկետներում կառուցել տարբեր նշանակության տարածքներ:
Բազալտե գործվածքներից ստանում են տարբեր տեքստիլ արտադրանք, որոնք ունեն հուսալի ջերմամեկուսացում, հրդեհի բարձր դիմադրողականություն մինչև 1000°C: Ենթակա չեն քայքայման, ինչպես նաև կայուն են բորբոսների և քիմիական ակտիվ նյութերի ազդեցության նկատմամբ։ Ունեն ճառագայթահարման բազմաթիվ տեսակներ ներծծելու ունակություն, ինչը թույլ է տալիս օգտագործել բազալտե գործվածքները ատոմային և ջերմային էլեկտրակայաններում։